Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Մաշկի գարնանային խնամքը

Մաշկի գարնանային խնամքը

Հանդեսի նախորդ համարներում տպագրված կոսմետոլոգիային վերաբերող հոդվածներում նշվել է մաշկի և տվյալ տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունների ու տարվա եղանակի միջև եղած կապի մասին:

 

Մաշկի խնամքը, պայմանավորված տարվա եղանակների հետ, արմատապես փոփոխվում է: Այդ իսկ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամքի կարիք ունի, որի միջոցներին ու եղանակներին ծանոթանալուն օգնեց դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանցը:

 

Թեև ձմեռն ավարտվել է և արդեն գարուն է, սակայն դեմքի մաշկը վատ տեսք ունի, ընդգծված են նրա բոլոր թերությունները: Պատճառն այն է, որ ձմռանը քայքայվում է մաշկի ջրաճարպային պաշտպանիչ թաղանթը, իսկ գարնան փոփոխական եղանակը` արևը, քամիներն ավելի են նպաստում դրան: Զրկվելով բնական պաշտպանությունից` մաշկը ջրազրկման հետևանքով հեշտությամբ վնասվում է, դառնում չոր ու գրգռված, թեփոտվում, կորցնում ճկունությունը, հայտնվում են կորյակներ: Խոնավության պակասի հետևանքով չոր և նորմալ մաշկը գունատվում է, շոշափելիս այնքան էլ նուրբ չէ, դառնում է խիստ զգայուն և նկատելիորեն թեփոտվում: Ճարպոտ մաշկը` լայնացած ծակոտիներ է ունենում, ստանում մոխրագույն երանգ, երբեմն էլ` թեփոտվում:

 

Բացի վերը նշվածից, մաշկի վիճակի վրա խիստ անդրադառնում է նաև հաճախ գարնան սկզբին օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի անբավարարությունը` ավիտամինոզը, որի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են գերհոգնածություն, քրոնիկական անքնություն և այլն: Այստեղից էլ սկսվում են ուժերի անկումն ու դեպրեսիան: Մարդը դեռ նոր է արթնանում, իսկ ուժերն արդեն սպառվել են, և նա հոգնածություն է զգում, չի ցանկանում ոչ միայն որևէ բան անել, այլև անգամ մահճակալից վեր կենալ:

 

Այսպիսով, բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա: 

 

Վիտամիններով հարուստ ըմպելիք


  • Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:

  • Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:

 

Վիտամիններով հարուստ խյուս


  • Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:

Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված` «գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

  • Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:

 

ՀԻՇԵ′Ք`


  • A խմբի վիտամինները մաշկը առաձգական և հարթ են դարձնում, նաև վերացնում աչքերի հոգնածությունը:

  • B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները, նպաստում մաշկի առաձգականության պահպանմանը, ինչպես նաև խթանում մազերի աճը:

  • C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում մաշկի ճկունության, թարմ տեսքի պահպանմանը, շարակցական հյուսվածքների նորացմանը:

  • D վիտամինն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները:

  • E վիտամինն օգնում է օրգանիզմի բջջային մակարդակով կատարվող նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմից թունավոր նյութերի դուրս մղմանը, որի անտիօքսիդանտային հատկության շնորհիվ դանդաղում է կնճիռների առաջացման գործընթացը:

 

Հարկավոր է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատել մաքրող քսուքների և լվացումների միջոցով. դեմքի չոր և նորմալ մաշկի դեպքում շաբաթը մեկ, իսկ ճարպոտի` շաբաթական երկու անգամ, որից հետո սնուցող և սպիտակեցնող դիմակներ դնել:

 

Դեմքի մաշկը մաքրող, վերականգնող, թարմացնող դիմակներ


  • Մեկական թեյի գդալ կիտրոնի հյութն ու աղացած բրինձը, մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար մինչ համասեռ զանգված ստանալը, ապա ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

  • Մեկական ճաշի գդալ կաթնասերն ու մանրաձավարը խառնեք, ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 5-10 րոպե անց լվացվեք սառը ջրով:


Դեմքի մաշկը սնուցող դիմակներ


  • Բանանի միջուկի կեսը, մեկ ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ընկույզի կամ ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց գոլ ջրով լվացվեք:

  • Բանանի միջուկի կեսը և նարնջի մեկ կտորը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակյա բարձիկով, որից հետո դեմքը ցայեք գազահանված հանքային ջրով:

  • Քերած կես խնձորը, մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձվի դեղնուցը, մեկական թեյի գդալ ձիթապտղի յուղն ու ասկորբինաթթուն խառնեք իրար, քսեք դեմքին, 30 րեպե անց սառը ջրով լվացվեք:

 

Դեմքի մաշկը խոնավացնող դիմակներ


  • Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:

  • Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:

  • Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:

 

Գարնան արևը նպաստում է պեպենների առաջացմանը, որը կարելի է կանխարգելել օրական խմելով քամած, կաղամբի կես բաժակ ըստ ճաշակի քաղցրացրած թարմ հյութ, կամ առավոտյան խմելով 1/3 բաժակ թթու դրած կաղամբի հյութ, իսկ երեկոյան` մեկ բաժակ կաթ կամ մածուն:

 

Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ


  • Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

  • Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք իրար, ստացված զանգվածը հավասարապես քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

    Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո՞ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:  

 

  • Հազարի (մարոլ) թերթիկները մանրացրեք այնքան, որ ստացվի 2-3 ճաշի գդալ զանգված, վրան ավելացրեք մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Այս դիմակը հաստ շերտով քսեք դեմքին ու պարանոցին` թողնելով 20 րոպե: Դեմքը լվացեք տաք, ապա սառը ջրով, այնուհետև մաքրեք թեյի թուրմով:

  • Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. 1 ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ, եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի: 

 

Ուշ գարնանն արդեն կարելի է նոր հայտնված ցանկացած միրգը կամ հատապտուղը կտրել և քսել դեմքին, 15 րոպե անց սառը ջրով լվացվել:

 

Առողջ և լավ սնուցված մաշկը քնքուշ է, մետաքսանման, նուրբ ու հարթ մակերեսով, փայլատ, ձիգ, որին հասնում են դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի և խնամքի շնորհիվ:

Հեղինակ. Սամվել Այվազյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհավորում ենք
Շնորհավորում ենք

Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...

Բժիշկներ
Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...

Բժիշկներ
Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Վեներաբանություն
Միզապարկի լորձաթաղանթի կազմաբանական փոփոխությունները` պայմանավորված միզապարկի դիվերտիկուլով

Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա

Ներածություն

Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...

Ուրոլոգիա
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Դեղագիտություն
Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...

Վարակաբանություն
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...

Ստոմատոլոգիա
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...

Հոգեկան առողջություն
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի  տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Լեղաքարային հիվանդություն
Լեղաքարային հիվանդություն

Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աղիքների դիսբակտերիոզ
Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Զարկերակային ճնշման չափման եղանակները
Զարկերակային ճնշման չափման եղանակները

Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ